ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վերահսկողություն է իրականացվել «Զվարթնոց» օդանավակայանի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնողների նկատմամբ

Վերահսկողություն է իրականացվել «Զվարթնոց» օդանավակայանի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնողների նկատմամբ

2023 թվականի մարտի 7-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները մշտադիտարկել են 5 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում 5 տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ՝ առանց համապատասխան լիցենզիայի փոխադրումներ իրականացնելու համար։

«Տեսչական մարմինը հիշեցնում է, որ վերահսկողությունը լինելու է պարբերական և հորդորում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնել համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, այլապես կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի»։

  • Կիսվել: