հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ՇԱՀԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ» ԱՁ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ՇԱՀԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ» ԱՁ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՇԱՀԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ» ԱՁ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակի 1 փող, 1 ա)։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

  • Կիսվել: