շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Վեոլիա ջուր»-ը հաճախ իր անմիջական պարտականությունները կատարելիս խափանում է նոր ասֆալտապատված ճանապարհները. Խաչատրյան

«Վեոլիա ջուր»-ը հաճախ իր անմիջական պարտականությունները կատարելիս խափանում է նոր ասֆալտապատված ճանապարհները. Խաչատրյան

՛՛Վեոլիա ջուր՛՛ ընկերությունը հաճախ իր անմիջական պարտականությունները կատարելիս խափանում է այն ճանապարհները, որոնք միայն վերջերս են ասֆալտապատվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում ասաց իշխող ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ դիմելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։

Իր հերթին նախարարն ընդունեց խնդրի առկայությունը՝ նշելով. ՛՛Սրա պատճառները տարբեր են։ Դա և՛ մարդկային գործոնն է, և՛ որոշակի սուբյեկտիվ հանգամանքները։ Օրինակ՝ անփութությունը՛՛:

Բացի այդ՝ պատճառը, ըստ նրա, նաև առանձին կառույցների գործունեության տարբեր սկզբունքներն ու մեթոդներն են։

՛՛Պատահում է, որ տարբեր կառույցներ, տարբեր կերպով պլանավորելով իրենց աշխատանքը, ստիպված հատվում են։ Սրա արդյունքը դառնում է այն, ինչի մասին դուք ավելի վաղ խոսեցիք: Բայց սա, իհարկե, արդարացում չէ՛՛,-ասաց Սանոսյանը:

 

 

  • Կիսվել: