երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Վեդիում «Mitsubishi»-ն վթարային իրավիճակ է ստեղծել «ՈՒԱԶ»-ի համար, որը կողաշրջվել է

Վեդիում «Mitsubishi»-ն վթարային իրավիճակ է ստեղծել «ՈՒԱԶ»-ի համար, որը կողաշրջվել է

Երեկ՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Աշոտ Մկրտչյանը իր վարած «ՈՒԱԶ» (վիլիս) մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:  

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան:

Տեղում պարզվել է, որ վթարի պատճառը եղել է Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Գառնիկ Գասպարյանի կողմից «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով վթարային իրավիճակ ստեղծելը:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

  • Կիսվել: