երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Վայոց ձորում իրականացվել է ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով

Վայոց ձորում իրականացվել է ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի, Վայքի ու Ջերմուկի բաժինների և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները ապրիլի 20-ին Վայոց ձորի մարզում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։

Ոստիկանությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում ստուգվել են մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներով երկու կաթուցիչ, մեթամֆետամինի նմանվող զանգված, ծալովի դանակ և օդաճնշիչ ատրճանակ։

Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է մեկ տասնյակից ավելի արձանագրություն։

 

  • Կիսվել: