շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վայոց Ձորի մարզում բախվել են «Եղեգնաձոր» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենան ու «06»-ը. կան վիրավորներ

Վայոց Ձորի մարզում բախվել են «Եղեգնաձոր» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենան ու «06»-ը. կան վիրավորներ

Վայոց Ձորի մարզում այսօր՝ օգոստոսի 26-ին, ժամը 11։10-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 113.3 կմ հատվածում բախվել են շտապօգնության Jinbei մակնիշի եւ ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։  Կայքի տեղեկություններով՝ վթարված շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում։

  • Կիսվել: