շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վայոց ձորի մարզպետը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Վայոց ձորի մարզպետը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
 
Ողջունելով հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկայացրել է վերջին շրջանում Վայոց ձորի մարզում իրականացված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել մարզի հեռանկարային ուղղություններ հանդիսացող կրթության և զբոսաշրջության ոլորտներին:
 
Մարզպետը վերահաստատել է Վայոց ձորի պատրաստակամությունը` խորացնելու և ընդլայնելու Ռուսաստանի հետ միջտարածաշրջանային փոխշահավետ բազմաոլորտ համագործակցությունը՝ այդ համատեքստում կարևորելով Նիժեգորոդի և Արխանգելսկի կառավարությունների հետ հաստատված սերտ հարաբերությունները:
 
Երկուստեք բարձր է գնահատվել երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերը և այդ ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները:
 
Մարզպետ Արարատ Գրիգորյանը և դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերահաստատել են երկու կողմերի հետաքրքրվածությունը՝ համագործակցության օրակարգն ավելի հարստացնելու և ընդլայնելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

 

  • Կիսվել: