Վարորդը Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու դիմաց հրկիզել է իրեն պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենան
Այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։ 25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-1 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Իսսի-լե-Մուլինո փողոցի թիվ 3 հասցեի դիմաց կայանված Range Rover մակնիշի 36 TQ 215 համարանիշի ավտոմեքենայում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ թիվ 29 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Դավիթ Պետրոսանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը։Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։
Գ. Շամշյանի տեղեկություներով՝ պարզվել է, որ ավտոմեքենան, որը կայանված է եղել Սուրբ Գայանե եկեղեցու դիմացի հատվածում, հրկիզել է ավտոմեքենայի տերը՝ Էջմիածին քաղաքի Մ. Մաշտոցի փողոցի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը։ Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը ուղարկվել է ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



