երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Վարորդները Երեւանի քաղաքապետարանի թերի աշխատանքի պատճառով հայտնվել են անհարմար դրության մեջ

Վարորդները Երեւանի քաղաքապետարանի թերի աշխատանքի պատճառով հայտնվել են անհարմար դրության մեջ

Վարորդները Երեւանի քաղաքապետարանի թերի աշխատանքի պատճառով հայտնվել են անհարմար դրության մեջ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ էլեկտրոնային համակարգում (e-payments.am) տեխնիկական զննության կտրոնի ստացման համար վճարումների էլեկտրոնային համակարգը ժամանակավորապես չի գործում:

Պատճառը՝ Երեւանի քաղաքապետարանն է: Պարզվում է, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից գույքահարկի տվյալները դեռեւս չեն թարմացվել եւ տրանսպորտային միջոցների համար նախատեսված գույքահարկի տվյալները բացակայում են:

Ի դեպ, այս թեմայի շուրջ e-payments.am էլեկտրոնայնի կայքէջում տեղադրված են հեռախոսահամարներ, որոնց կարող ենք զանգահարել հարցերի դեպքում, բայց ArmLur.am-ի հեռախոսազանգերն այդպես էլ անպատասխան մնացին:

  • Կիսվել: