կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 22։30-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Հրազդանի, Սևանի, Ապարանի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: