Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում. աղբյուր
«Թուրքիայի արտահանողների միությունը» տվյալներ է հրապարակել 2026-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում Թուրքիայի արտահանման ցուցանիշների վերաբերյալ։ Նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալներն աճել են 4%-ով՝ 177.9 մլրդ դոլարից հասնելով 185 մլրդ դոլարի, գրում է ermenihaber.am-ը:
Աճել են Թուրքիայի արտահանման ծավալները դեպի 8 սահմանակից հարևան երկրներ՝ Ադրբեջան, Բուլղարիայ, Վրաստան, Իրան, Իրաք, Սիրիա, Հունաստան ու Հայաստան։ Հունվար-օգոստոս ժամանակահատվածում վերոնշայլ երկրներ կատարված արտահանումներն աճել են 2.6-ով՝ 17 մլրդ 762 մլն 593.000-ից հասնելով 18 մլրդ 226 մլն 225.000 դոլարի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալներն աճել են՝ հասնելով 463.6 մլն դոլարով։
Հարևան երկրներից ամենաշատ արտահանումը Թուրքիան կատարել է Իրաք (5 մլրդ 758 մլն 899.000 դոլար)։ Իրաքին հաջորդում է Բուլղարիան՝ 3 մլրդ 439 մլն 40.000 դոլար արտահանման ցուցանիշով։ Բուլղարիային հաջորդում են Հունաստանը՝ 2 մլրդ 293 մլն 38.000 դոլար, Վրաստանը՝ 1 մլրդ 949 մլն 857.000 դոլար, Սիրիան՝ 1 մլրդ 675 մլն 429.000 դոլար, Իրանը՝ 1 մլրդ 566 մլն 709.000 դոլար և Ադրբեջանը՝ 1 մլրդ 541 մլն 916. 000 դոլար ցուցանիշներով։
Նշենք, որ Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ։ Նախկինում նշվում էր, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային ուղիղ առևտուր չկա։ Այժմ պաշտոնապես տեղեկացվում է, որ 2026-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում Թուրքիան Հայաստան է արտահանել 1 մլն 336.000 դոլարի ապրանք։



