հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Վարորդներին հորդորում են ուշադիր լինել Սիսիանի Ծղուկ բնակավայրի տարածքում

Վարորդներին հորդորում են ուշադիր լինել Սիսիանի Ծղուկ բնակավայրի տարածքում

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Մ-2 միջպետական ճանապարհի կմ181+250-կմ181+750 հատվածում՝ Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի տարածքում, տեղադրվել է լուսացույց՝ ինտենսիվ երթևեկության պայմաններում շինաշխատանքները և տրանսպորտային միջոցների շարժը կարգավորելու նպատակով։
 
՛՛Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և հետևել ճանապարհային անվտանգության կանոններին՛՛,-հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
 

  • Կիսվել: