չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Լանջիկ-Ազատան, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում, Ջերմուկի և Սիսիանի (Զանգեր կոչվող հատված) տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
 
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։

  • Կիսվել: