չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վարդենուտում և Արագածում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշումներ են ընդունվել

Վարդենուտում և Արագածում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշումներ են ընդունվել

Կառավարությունն ընդունել է «ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Վարդենուտ և Արագած բնակավայրերում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում: Այն բխում է «Արագած» ներդրումային ծրագրի իրականացման նպատակներից, որը միտված է ՀՀ-ում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Մեկ այլ որոշմամբ էլ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում վերակառուցվող Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ և թույլտվություն կտրվի ծրագրի շրջանակում հանրության գերակա շահ ճանաչված հողամասի օտարման պայմանագիրը մասնակի լուծելու համար։

 

  • Կիսվել: