հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վարդենիսի բուժաշխատողների թեստերի պատասխանները հայտնի են

Վարդենիսի բուժաշխատողների թեստերի պատասխանները հայտնի են

Մայիսի 2-ին լրացել է «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի եւ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի աշխատակիցների 14 օրյա ինքնամեկուսացման ժամկետը։ Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ աշխատակիցների շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության  կրկնակի թեստերն արձանագրել են բացասական արդյունք` հիվանդանոցի 76 եւ պոլիկլինիկայի 64 աշխատակիցների մոտ։

Բուժ հաստատությունները վաղվանից վերսկսելու են իրենց բնականոն աշխատանքը` պահպանելով հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ կանոնները։

  • Կիսվել: