չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վարդաշենում հրդեհ է բռնկվել լքված փայտյա շինությունում

Վարդաշենում հրդեհ է բռնկվել լքված փայտյա շինությունում

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 12-րդ փողոցի թիվ 9-րդ տան հարևանությամբ հրդեհ է բռնկվել:

shamshyan.com-ը հայտնում է, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, և թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ջրատար:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատր Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տարածքը տեղում սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամ Սաֆարյանն ու Տիգրան Մանուկյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Այրվել է 9-րդ տան հարևանությամբ գտնվող լքված փայտե շինությունը:

  • Կիսվել: