երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վարչապետը ծանոթացել է Արտավազի ջրերի գործարանի գործունեությանն ու իրականացված ներդրումներին

Վարչապետը ծանոթացել է Արտավազի ջրերի գործարանի գործունեությանն ու իրականացված ներդրումներին

ՀՀ վարչապետն այցելել է Կոտայքի մարզի Արտավազ բնակավայրի ջրերի գործարան, ծանոթացել վերջինիս գործունեությանն ու իրականացված ներդրումներին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է Նիկոլ Փաշինյանը.

«2020 թ. աշնանը գործարկված գործարանում ներդրումների ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 25 մլն եվրո։ Ստեղծվել է 80 աշխատատեղ:

Նախատեսվում է առաջիկայում աշխատատեղերի թիվն ավելացնել»:

  • Կիսվել: