շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վարչապետն ունի այնպիսի «կարելիներ», որոնք չունեն մի շարք այլ պաշտոնյաներ և քաղաքացիեր. իմքայլական պատգամավոր

Վարչապետն ունի այնպիսի «կարելիներ», որոնք չունեն մի շարք այլ պաշտոնյաներ և քաղաքացիեր. իմքայլական պատգամավոր

Նայեցի Ծիծեռնակաբերդ այցելած քաղաքացիների բողոքը, իհարկե, եթե այդ ամենը կարելի է բողոք անվանել և, և հասկանում եմ, որ երբեմն բանականությունը հաղթում է մարդուն սեփական գործողություններում և արարքներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Բողոքը հետևյալն էր, թե ինչու՞ վարչապետին կարելի է գնալ ծիծեռնակաբերդ, իսկ իրենց՝ ոչ: Նախ հարցն ունի երկու շերտ, առաջինն ինչ պայմաններում է թույլատրվում կամ արգելվում և առհասարակ ինչքանով է համեմատականը տեղին:

Բոլորին էլ պարզ է, որ սահմանափակումները, մասնավորապես այս տարի Մեծ Եղեռնի հուշահամալիր մարդկանց գնալու արգելքը կատարվել է, ոչ թե քաղաքական իրողությունների կամ նախասիրությունների շնորհիվ, այլ համաշխարհային համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով:

Բոլորին էլ պարզ է, որ երկրի վարչապետը, անկախ անձից, ունի այնպիսի «կարելիներ» որոնք չունեն մի շարք այլ պաշտոնյաներ և քաղաքացիեր, և միակ «արտոնությունը» որը չունի ՀՀ վարչապետը և մնացած բոլոր պաշտոնատար անձիք, քաղաքացիները, դա Օրենքի առաջ հավասարությունն է, ինչն այս դեպքում չի խախտվել: #Եղեքառողջ, մարմնի և ոգու ամբողջ կառուցվածքով»:

 

  • Կիսվել: