շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«Քանի դեռ ուշ չէ». Միացյալ Նահանգները կրկին սպառնում է Կուբային

«Քանի դեռ ուշ չէ». Միացյալ Նահանգները կրկին սպառնում է Կուբային

ԱՄՆ-ն կրկին սպառնալից հայտարարություններ է հնչեցնում՝ ուղղված Կուբային։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն է հայտարարել, թե Կուբայի ղեկավարությունը պետք է փոխի իր քաղաքականությունը, «քանի դեռ ուշ չէ»։

«Կուբայի ղեկավարները պետք է ընտրեն իրական բարեփոխումները, խաղաղությունն ու բարգավաճումը, քանի դեռ ուշ չէ»,- նշված է Ռուբիոյի հայտարարությունում։

ԱՄՆ պետքարտուղարը չի հստակեցրել՝ ինչ քայլեր կձեռնարկեն, եթե Կուբան հրաժարվի կատարել ամերիկյան պահանջները, սակայն հավելել է, թե իացյալ Նահանգները «ակտիվորեն կպայքարի իր ազգային անվտանգության սպառնալիքների դեմ», որոնք, իբրև, Կուբայից են բխում։

«Միացյալ Նահանգները կշարունակի օգտագործել բոլոր հասանելի միջոցները՝ Կուբայի կոմունիստական ​​վարչակարգի կողմից իր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու համար, ինչպես նաև տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար, որոնք Կուբային կապահովեն ավելի լավ ապագա»,- պնդել է Ռուբիոն։

Նշենք, որ վերջին ամիսներին ԱՄՆ խստացրել է պատժամիջոցների միջոցով ճնշումները Կուբայի նկատմամբ, ինչն այնտեղ ճգնաժամի խորացման պատճառ է դարձել։ Հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է  ստորագրել, որով Կուբային նավթ մատակարարող երկրներից կատարվող ներկրումների նկատմամբ մաքսատուրքեր են սահմանվել։ Թրամփը նաև «արտակարգ դրություն» է հայտարարել՝ Կուբայից ԱՄՆ ազգային անվտանգությանը իբրև սպառնացող վտանգի պատճառով։

  • Կիսվել: