երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վարչապետն այցելել է Qatar Foundation հիմնադրամ և Կատարի գիտության ու տեխնոլոգիաների կենտրոն

Վարչապետն այցելել է Qatar Foundation հիմնադրամ և Կատարի գիտության ու տեխնոլոգիաների կենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դոհայում այցելել է Qatar Foundation հիմնադրամ: Կառավարության ղեկավարին է ներկայացվել հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես, կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը: Հիմնադրամի ղեկավարները պատասխանել են նաև ՀՀ կառավարական պատվիրակության անդամների հարցերին: Անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Կատարի գիտության և տեխնոլոգիաների կենտրոն: Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում վերջինիս գործունեությանը:

Վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:
 

  • Կիսվել: