ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Վարչապետի հրաժարականի պահանջով երթն ավարտվեց

Վարչապետի հրաժարականի պահանջով երթն ավարտվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ըննդիմության կազմակերպած ՛՛Արժանապատվության երթն՛՛ ավարտվեց:

Երթի մասնակիցները Կրկեսին հարող տարածքից ոտքով հասան մինչև Ֆրանսիայի հրապարակ՝ կարճ կանգառ անելով Գլխավոր դատախազության շենքի մոտ, որտեղ նամակ հանձնեցին: 

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում դիմեց ՛՛Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին. ՛՛Մեկ անգամ եւս ոչ եմ անում «Իմ քայլի» պատգամավորներին. գիտենք, որ ձեզանից ոմանց Նիկոլն անձամբ սպառնում է, ոմանց կաշառում է, ոմանց պաշտոններ է տալիս, ոմանց սպառնում է, թե եթե հեռանաք ինձնից, ընդդիմությունը ձեզ հետ հաշվեհարդար կտեսնի։ Մենք ոչ մեկի հետ հաշվեհարդար չենք տեսնելու։ Միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

՛՛Իմ քայլի՛՛ պատգամավորները դեռ ժամանակ եւ հնարավորություն ունեն լքելու այդ դավաճանին եւ միանալ այս ժողովրդին։ «Իմ քայլի» պատգամավորներ, գիտակցեք այն պատասխանատվությունը, որն այսօր կրում եք ձեր ուսերին։ Ունեցեք արժանապատվություն, միացեք բոլորին՛՛։

Դիմելով կառավարությանը՝ նա կրկին կոչ արեց հրաժարական տալ:
 
Սաղաթելյանը տեղեկացրեց, որ վաղը երթը կմեկնարկի Հալաբյան փողոցից՝ ՛՛Թումո՛՛-ի այգու տարածքից, իսկ շաբաթ օրը նախատեսված է հանրահավաք և սգո երթ:

  • Կիսվել: