չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թո՛ղ նոր տարին լինի խնդիրների հաղթահարման, խաղաղության հաստատման տարի․ Փաշինյանը՝ քրդական համայնքին

Թո՛ղ նոր տարին լինի խնդիրների հաղթահարման, խաղաղության հաստատման տարի․ Փաշինյանը՝ քրդական համայնքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ։ Ուղերձում ասված է․

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին համազգային տոնի՝ Նավրոզի առթիվ:

Բնության զարթոնքը և նոր տարին խորհրդանշող գարնանային գեղեցիկ այս տոնը լի է նոր կյանքի, նոր հույսերի և հաջողությունների ակնկալիքով:

Թո՛ղ նոր տարին լինի խնդիրների հաղթահարման, խաղաղության հաստատման և բեղմնավոր աշխատանքի տարի:

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին մաղթում եմ առողջություն, հույս և հավատ դեպի մեր երկրի բարեկեցիկ ապագան, իսկ ձեր համայնքին՝ առաջընթաց և բարի ձեռնարկների իրականացում:

Շնորհավո՛ր Նավրոզ»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: