երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Վարակիչ հիվանդությունների կանխարգելման հիմնական երաշխիքը մաքուր ձեռքերն են

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման հիմնական երաշխիքը մաքուր ձեռքերն են

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում են ներհիվանդանոցային վարակների միլիոնավոր դեպքեր, որոնց պատճառների գերակշռող մասը ձեռքերի հիգիենայի կանոնների ոչ պատշաճ պահպանումն է, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
 
Ձեռքերի` ժամանակին և ճիշտ հիգիենիկ մշակումը բուժանձնակազմի և պացիենտների անվտանգության համար կարևոր նախապայման է:
 
Բժշկական կազմակերպություններում, ուսումնական հաստատություններում, առօրյա կյանքում օճառով լվացվելը նպաստում է առողջության պահպանմանը և առավել անվտանգ միջավայրի ստեղծմանը:
 
Վարակիչ հիվանդությունների կանխարգելման հիմնական երաշխիքը մաքուր ձեռքերն են: Ձեռքերը լվանալու համաշխարհային օրվա թեման է` «Եղե՛ք ձեռքերը լվանալու առաջամարտիկ»:

  • Կիսվել: