հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարակի տարածման արագությունն ու ինտենսիվությունը մնում են վերահսկելի. Ավինյան

Վարակի տարածման արագությունն ու ինտենսիվությունը մնում են վերահսկելի. Ավինյան

Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ պարետ Տիգրան Ավինյանն ասաց, ոև կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը կառուցվել է փուլային ռազմավարությամբ, եւ համավարակի տարածման տարբեր փուլերում եղել են որոշակի ճշգրտումներ:

Նա, մասնավորապես, նշեց. «Անցած 5 ամիսների ընթացքում երկու ռազմավարական փուլ կարող ենք առանձնացնել. Առաջինը մինչեւ ապրիլի կեսրն ընկած հատվածն էր՝ մոտ 6 շաբաթ, տեղաշարժի եւ տնտեսական սահմանափակումներ ենթադրող, որոնք ուղեկցվել են առողջապահական համակարգում կարողություններն ընդլայնելու, թեստավորման բավարար հնարավորություններ ստեղծելու համար:

Այս խնդիրը բավարար չափով կատարվել է, եւ առողջապահական համակարգն այսօր սպասարկում է փաստացի բավականին մեծ ծավալով դեպքերի:

Մենք նաեւ նախաձեռնել ենք թեստավորման հնարավորություն Հայաստանում եւ ներկրված 100 հազար ռեագենտների արդեն իսկ թեստերի արտադրությունը մեկնարկել է: Վաղը առաջին խմբաքանակը՝ 350 թեստ, հանձնվելու է Համաճարակների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնին, իսկ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի կարողությունները գնահատվում են, որ օրական 3-5 հազար թեստ կարող են արտադրել»:

Փոխվարչապետի խոսքով՝ երկրորդ փուլը եղել է մինչեւ մայիսի ավարտը՝ կրկին մոտ 6 շաբաթ, սահմանափակումների թուլացման ռեժիմով, անվտանգության եւ վարքագծային կանոնների ներդրմամբ: «Այս փուլում մենք աստիճանաբար բացվել ենք: Այդ ընթացքում, բնականաբար, ունեցել են վարակի տարածման աճ, ինչպես բոլոր երկրներում է: Բայց իմ գնահատմամբ, վարակի տարածման արագությունն ու ինտենսիվությունը կրկին մնում է վերահսկելի»,-նշեց նա:

  • Կիսվել: