ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վարակաբանը՝ կորոնավիրուսային վարակի կլինիկական ընթացքի մասին

Վարակաբանը՝ կորոնավիրուսային վարակի կլինիկական ընթացքի մասին

Վիրուսը հիմնականում թափանցում է շնչուղիներով, և հենց շնչուղիներն են հանդիսանում վիրուսի համար հիմնական թիրախ: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նաիրնե Սարգսյանցը՝ խոսելով կորոնավիրուսային վարակի կլինիկական ընթացքի մասին:

Նա նշեց. ՛՛Վիրուսը կպչում է հատուկ ընկալիչներին, որոնք առկա են մեր շնչուղիների մակերեսին և որոշ դեպքերում նաև կարող են ախտահարվել ստորին շնչուղիները, այսինքն՝ կարող է զարգանալ թոքաբորբ՛՛:

Խոսելով տոկոսային հարաբերության մասին՝ Սարգսյանցն ասաց. ՛՛Այն անձնաց մոտ, որոնց մոտ հիվանդությունը դրսևորվում է, ախտանիշներ են ունենում, 40% դեպքերում վարակը ընթանում է թեթև, 40% դեպքերում ընթանում է թոքաբորբով, և 15%-ը՝ ծանր թոքաբորբը, և 5%-ը՝ ծայրահեղ ծանր ընթացքը՛՛:

  • Կիսվել: