հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վանաձորում մեծարել են Հայրենական Մեծ պատերազմի մասնակից վետերաններին

Վանաձորում մեծարել են Հայրենական Մեծ պատերազմի մասնակից վետերաններին

Վանաձորում տեղի ունեցավ վետերանների մեծարման միջոցառում, որը կազմակերպել էր "Ժառանգություն և առաջընթաց" հիմնադրամը (համակարգող՝ Մարիամ Հովսեփյան)՝ Մարշալ Բաղրամյանի անվան՝ ՀՀ-ում վետերանների միավորման աջակցությամբ: 

Վանաձորում ընդամենը հինգ վետերան է մնացել ՝ Սուրեն Գրիգորիի Ղումաշյան (1925), Վազգեն Մալախի Ավետիսյան (1924), Ռապացկի Վլադիմիր Ռոմանի (1929), Հենրիետա Արտաշեսի Մխիթարյան (1939), Աննա Պավելի Սորոկինա (1931):

Հայրենական մեծ պատերազմի հերոսներին շնորհավորեցին ջերմ մթնոլորտում՝ երգերով, սրտառուչ զրույցներով և անցած օրերի մասին հիշողություններով: Կազմակերպվեցին ֆուրշետ և տորթի արարողություն:

Ներկաները եկել էին շնորհակալական անկեղծ խոսքեր ասելու: Բոլորը՝ փոքրից մեծ, ասելիք ունեին։

Լոռու մարզում Ռուսական տան Կոնտակտային կենտրոնի ղեկավար Վախթանգ Մելիքսեթյանը նույնպես ողջունեց հավաքվածներին և կարևորեց նման միջոցառումները:

Գյումրու Ռուսական տան աշխատակիցներն էլ ծաղիկներ նվիրեցին վետերաններին՝ հայտնելով անկեղծ ու ջերմ շնորհակալական խոսքեր:

  • Կիսվել: