երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վանաձորում հրազենի գործադրմամբ ինքնասպանություն է գործել տեղի ալրաղացի գործադիր տնօրենը

Վանաձորում հրազենի գործադրմամբ ինքնասպանություն է գործել տեղի ալրաղացի գործադիր տնօրենը

Այսօր՝ հունիսի 15-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան 2/12 հասցեում՝ Ford Transit մակնիշի ավտոմեքենայում, տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Վանյանը, Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկտրչյանը, քննչական վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեթյանը:

Դեպքի վայր են ժամանել նաև Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանն ու Լոռու մարզի դատախազության դատախազ Զորի Բալոյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում, որը «Թագրիգ» ՍՊԸ-ին պատկանող ալրաղացն է, կայանված Ford Transit-ի մեջ հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 45 -ամյա Ա. Մ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է կրակոցից և մարմնի տակ հայտնաբերվել է նաև հրազեն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Մ.-ն ինքնասպանություն է գործել: Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նշված ալրաղացի գործադիր տնօրենն էր:

Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

  • Կիսվել: