շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վանաձորում ավտոմեքենա է կողաշրջվել. տուժածներ չկան

Վանաձորում ավտոմեքենա է կողաշրջվել. տուժածներ չկան

Օգոստոսի 6-ին, ժամը 00։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նարեկացի փողոցի թիվ 59 հասցեին հարակից շրջանաձև խաչմերուկում «Volvo XC90» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Տուժածներ չկան։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի փականը և հոսանքազրկել։

 

  • Կիսվել: