Վանաձորի բանտում հացադուլի մեջ գտնվող կալանավորը մեխեր ու բրիտվա է կուլ տվել. ահազանգ` բանտից
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Վանաձորի բանտում կալանավոր Արտյոմ Ղազարյանը կուլ է տվել մեխեր և բրիտվա, վիճակը ծայրահեղ ծանր է։
ArmLur.am-ը դիմեց Քրեկատաողական ծառայության լրատվական բաժին, որտեղից ի պատասխան հայտնեցին․
«ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորած անձ Ա․Ղ․-ն սույն թվականի սեպտեմբերի 24-ից հայտարարել էր հացադուլ՝ համաձայն չլինելով իրեն առաջադրված մեղադրանքների հետ, և տեղափոխվել հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված խուց։ Հացադուլի ընթացքում կալանավորված անձը երկու անգամ հայտարարել է, որ կուլ է տվել մետաղական իրեր։ Երկու դեպքում էլ անմիջապես ՔԿՀ է հրավիրվել շտապօգնություն, և կալանավորված անձ Ա․Ղ․-ն տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։ Համապատասխան հետազոտություններից հետո նա վերադարձվել է «Վանաձոր» ՔԿՀ, որտեղ գտնվել է քրեակատարողական ծառայողների ուշադրության կենտրոնում և Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի դինամիկ հսկողության ներքո:
Հացադուլ հայտարարելու օրվանից «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի մասնագետների կողմից կալանավորված անձի հետ իրականացվում են ամենօրյա անհատական և համալիր ընդունելություններ, տարվում են բացատրական և խորհրդատվական աշխատանքներ առողջությանը չվնասելու և իր բողոքն իրավական ճանապարհով արտահայտելու ուղղությամբ։ Կալանավորված անձ Ա․Ղ․-ին այցելել են նաև այլ կառույցներից»։
Մանրամասները՝ տեսանյութում.