երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վանաձոր քաղաքից դեպի Ալավերդի տեղի է ունեցել քարաթափում․ Ճանապարհը միակողմանի փակ է

Վանաձոր քաղաքից դեպի Ալավերդի տեղի է ունեցել քարաթափում․ Ճանապարհը միակողմանի փակ է

ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ մայիսի 11-ին ժամը՝ 10։00-ին Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին, Վանաձոր քաղաքից դեպի Ալավերդի տեղի է ունեցել քարաթափում։ Ճանապարհը միակողմանի փակ է։

Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

  • Կիսվել: