երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենան

Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենան

Լոս Անջելեսի ոստիկանությունը Կալիֆոռնիայի Հիդդեն Հիլզ փակ գոտում գտնվող Քիմ Քարդաշյանի տունը թալանելու մեջ կասկածվող տղամարդու է ձերբակալել։ Այս մասին հայտնել է Los Angeles Times-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
 
Պարբերականի տվյալներով՝ տղամարդը ներխուժել է առանձնատան տարածք, երբ տան տերերը տանը չեն եղել։ Նրան նկատել են այն պահին, երբ իրերը բեռնում էր կալվածքում գտնվող մեքենաներից մեկի մեջ։ Ենթադրաբար, գողը մտադիր էր փախչել այդ մեքենայով։
 
Կասկածյալը ձերբակալվել է կիրակի։ Նրա ինքնությունը դեռ չի բացահայտվում, քննությունը շարունակվում է։
 
Քարդաշյանն այժմ երեխաների հետ այլ վայրում է ապրում, քանի որ առանձնատունը վերանորոգվում է։
 
Քարդաշյանը նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ Հիդդեն Հիլզում տուն էր գնել 2014 թվականին։ Հետագայում կալվածքը ընդլայնվեց՝ հարևան տարածքները ձեռք բերելու շնորհիվ։

  • Կիսվել: