ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան հայտնվել է ձորակում․ կան տուժածներ

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան հայտնվել է ձորակում․ կան տուժածներ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4,5 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4,5-ին կմ-ին «Mercedes E-200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել երկու տուժածի:

Տուժածներ Միշա Տ.-ն (ծնված 1994 թ.), Գագիկ Տ.-ն (ծնված 1972 թ.), Արմեն Շ.-ն (ծնված 1990 թ.) և Աղասի Ու.-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: