երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Վանա լճի լուսանկարը հաղթող է ճանաչվել NASA-ի մրցույթում

Վանա լճի լուսանկարը հաղթող է ճանաչվել NASA-ի մրցույթում

Վանա լճի՝ տիեզերքից արված լուսանկարն ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային գործակալության (NASA-ՆԱՍԱ) «Համաշխարհային շրջագայություն» հեռավար մրցույթում հաղթող է ճանաչվել, գրում է ermenihaber.am-ը:

Նշենք, որ մրցույթում ընդգրկվել էր 20 տարվա ընթացքում միջազգային տիեզերակայանից արված 28 լուսանկար: Լուսանկարի հեղինակը  տիեզերագնաց Քեյթ Ռուբինսն է։ Նա տիեզերքից լուսանկարել էր Վանա լիճը 2016-ի սեպտեմբերի 12-ին:Լուսանկարը առաջին տեղը զբաղեցնելու կապակցությամբ Վանի նահանգապետարանը Ռուբինսին հրավիրել է Վան: Պատրաստվում են տիեզերագնացին Վանա կատու նվիրել: 

  • Կիսվել: