երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Վալիդատորները տեղադրված են նաեւ մետրոյի բոլոր  կայարաններում․ Ավինյան

Վալիդատորները տեղադրված են նաեւ մետրոյի բոլոր կայարաններում․ Ավինյան

Բոլոր ավտոբուսների վրա համապատասխան սարքերը տեղադրված են. բացի այդ, մինչեւ տարեվերջ կտեղադրվեն բոլոր տրոլեյբուսների վրա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

«Վալիդատորները տեղադրված են նաեւ մետրոյի բոլոր  կայարաններում երկուական անցարգելների վրա: Բոլոր անցարելների վրա չի տեղադրվում, որովհետեւ նոր անցարգելներ ենք ունենալու բոլոր կայարաններում առաջիկա երեք ամսում: Դրանք բոլորը հագեցակ կլինեն վալիդատորներով»,-ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Ուրախ եմ, որ այս հանձնարարականը եւս կարող ենք համարել կատարված: Շատ կարեւոր է, որ մենք այս սարքերը եւ QR կոդերը փորձարկենք մինչեւ ամբողջական նոր տոմսային համակարգի անցնելը, բոլոր խնդիրները բացահայտենք»:

Նա հիշեցրեց, որ հաջորդ տարվանից Երեւանում գործելու է տոմսային համակարգի ամբողջովին նոր տրամաբանություն. «Ունենալու ենք նոր տեսակի պրոդուկտներ. Կլինեն օրական, շաբաթական, ամսական, տարեկան տոմսեր: Կգործեն տարատեսակ սակագներով»,-ասաց Ավինյանը:

  • Կիսվել: