երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մահացել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը

Մահացել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը

90 տարեկան հասակում վախճանվել է ՀՀ առաջին արտգործնախարա Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը՝ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը, հայտնում են «Ժառանգություն» կուսակցություն Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնից:

՛՛Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը եւ «Ժառանգություն» կուսակցությունը խորը վշտով տեղեկացնում են, որ 2021 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, 90 տարեկան հասակում, վախճանվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը՝ դոկտոր Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը:

Մեր խորազգաց ցավակցությունն ենք հայտնում ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանին, տեր ու տիկին Րաֆֆի եւ Արմենուհի Հովհաննիսյաններին, նրանց ընտանիքի անդամներին, Հովհաննիսյան զարմին եւ բոլոր մերձավորներին՝ դոկտոր Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: Սիրառատ, ազնիվ ու մարդամոտ Մեծ մայրիկի, առողջապահական ոլորտի անբասիր մասնագետի, հասարակական եւ ազգային նվիրյալ գործչի բարի անունն ու պայծառ հիշատակը ընդմիշտ կապրեն մեր սրտերում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ տիկին Վարդիթերը մահացել է նոյեմբերի 25-ին Լոս-Անջելես քաղաքում։

 

  • Կիսվել: