շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վահե Հակոբյանը հանդիպել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան»-ի ներկայացուցիչներին

Վահե Հակոբյանը հանդիպել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան»-ի ներկայացուցիչներին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը և հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը ընդունել են Հայաստանում ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչներ Գայանե Բունիաթյանին և Ռուզաննա Հայրապետյանին:

Վահե Հակոբյանը կարևորել է կառույցի հետ արդյունավետ համագործակցությունը` ուղղված Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Հակոբյանն ընդգծել է համատեղ ծրագրեր իրականացնելու միջոցով փոխգործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Օրակարգ 2030-ին և կայուն զարգացման նպատակների իրականացմանը, այդ համատեքստում՝ Հայաստանի զարգացման առաջնահերթություններին և դրանց իրականացման հարցում ՄԱԿ-ի կողմից իրագործվող ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին:

Կողմերը ձեռք են բերել երկուստեք համագործակցության և հանդիպումների պայմանավորվածություններ:

  • Կիսվել: