երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վահագն Հովակիմյանը եվրոպացիներին շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանու ընտրությունները դիտարկելու համար

Վահագն Հովակիմյանը եվրոպացիներին շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանու ընտրությունները դիտարկելու համար

ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ներկայացուցիչները սեպտեմբերի 15-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում, հայտնում են ԿԸՀ-ից։

Հաղորդագրությունում նշված է․

«ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանու ընտրությունները դիտարկելու համար և ներկայացրել ավագանու ընտրությունների ընտրակարգը։

Հովակիմյանը հյուրերին է ներկայացրել էլեկտրոնային գործիքակազմերը, որոնք կիրառվել են այս ընտրական գործընթացում և պատասխանել դիտորդական առաքելության ներկայացուցիչների հարցերին։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը»։

  • Կիսվել: