Վաղը ԿԳՄՍ նախարարը բոլորի համար կընթերցի «Փոքրիկ իշխանը»
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի համոզմամբ՝ լավ քաղաքացի դառնալու համար մեր երեխաները պետք է առնվազն մի քանի կարևոր գիրք կարդացած լինեն:
Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում և նշել նման գրքերից մեկը՝ «Փոքրիկ իշխանը»:
Նախարարը գրել է, որ, քանի որ վիրտուալ աշխարհում ենք ապրում վերջին երկու ու առաջիկա մի քանի շաբաթներին, վաղը երեկոյան երեխաների համար կընթերցի Անտուան դը Սենթ-Էքզյուպերիի՝ իր խոսքով՝ այդ հանճարեղ գործը։
«Ձեր երեխաներին, Ձեզ նույնպես սիրով կսպասեմ իմ այս էջում վաղը` մարտի 22-ին ժամը 19:00-ին»,-գրել է Հարությունյանը:



