հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

 Այսօրվանից Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
 
«Սեպտեմբերի 13-16-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Միաժամանակ այսօր և վաղը Հայաստանի առանձին շրջաններում անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով։
 
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Սեպտեմբերի 15-ին առանց տեղումների եղանակ կլինի։
 
Երևանում անձրև ու ամպրոպ է սպասվում կեսօրից հետո, ամպրոպի ժամանակ` նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 20-22, գիշերը` 15-17 աստիճան տաքություն։
 
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2023

  • Կիսվել: