ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վաղվանից ասիմպտոմ պացիենտները կտեղափոխվեն տուն և բուժումը կշարունակեն տանը՝ բժիշկների հսկողության տակ․ Նախարար

Վաղվանից ասիմպտոմ պացիենտները կտեղափոխվեն տուն և բուժումը կշարունակեն տանը՝ բժիշկների հսկողության տակ․ Նախարար

Վաղվանից հյուրանոցներում գտնվող թեթև կամ առանց սիմպտոմներով պացիենտներին կուղարկենք տուն փաստացի ինքնամեկուսացման` առողջության առաջնային պահպանման հաստատությունների հսկողության ներքո, այսօր տեղեկատվական միասնական կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտարարց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Բացի այդ, ըստ նախարարի, առանց սիմպտոմի կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիները չեն հսոպիտալացվի և կմնան տանը՝ բժիշկների հսկողության ներքո։

Նրա ներկայացմամբ, արդեն երեք օր է առողջության առաջնային պահպանման բժիշկների համար կազմակերպվում են հեռավար դասընթացներ, որ բուժման կազմակերպումը քաոսային չլինի, և բժիշկները արագ կազմակերպեն այդ քաղաքացիների բուժօգնությունը։

«Մենք քաղաքացիներին ուղարկելով տուն չենք զրկում նրանց բուժօգնությունից, այլ պարզապես փոխում ենք հիվանդության վարման մեր ռազմավարությունը։ Շատ քիչ երկրներ կան աշխարհում, որ ասիմպտոմ ձևերին պահում ենք հիվանդանոցներում», -հայտարարեց նախարարը։

  • Կիսվել: