շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վաղուց ընթանում են հայկական ԱԹՍ-ներ ստեղծելու աշխատանքները. նախարար

Վաղուց ընթանում են հայկական ԱԹՍ-ներ ստեղծելու աշխատանքները. նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ վաղուց ընթանում են հայկական ԱԹՍ-ներ ստեղծելու աշխատանքները:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Իմ աշխատած ժամանակահատվածում արդեն վերջնական փուլին ենք մոտենում: Տարբեր ընկերություններ կան, որոնք ունեն հաջողություններ, արդեն պատրաստի էլ ունեն: Փորձարկումների ընթացքում են, և կան, որ արդեն փորձակումներ են անցել: Խոսքը երկու տեսակի ԱԹՍ-ների մասին է, բայց ավելի շատ հակված ենք ունենալ ռազմական իրավիճակներում կիրառվող բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ կամիկաձեներ: Տարբեր լուծումներ կան, այդ լուծումներն առաջարկողներն էլ ամեն անգամ մեկ բան են մտցնում իրենց ստեղծած արդյունքի մեջ: Մենք խնդիրը շատ հստակ ենք դրել՝ պատրաստ ենք իրենց արտադրանքը ՊՆ-ի կարիքների համար գնել: Մինչ այդ էլ կառավարությունը, մասնավորապես՝ մեր նախարարությունը, իրենց մեծ աջակցություն է ցույց տվել, որպեսզի կարողանան իրենց արտադրությունը ներկայացնեն կամ իրենց արտադրությունը տան՛՛։

Նախարարի խոսքով՝ կան արտադրողներ, որոնք նշում են, որ կան պատրաստի ԱԹՍ-ներ, բայց դրանք դեռ պետք է անցնեն պետական փորձարկում, որից հետո երբ ՊՆ-ն հայտարարի, որ պատրաստ են գնելու դրանք, այդ դեպքում արդեն կկնքվի պայմանագիր, ինչը, Խաչատուրյանի խոսքով, նշանակում է, որ տվյալ արտադրողը կարող է ավելի մեծ քանակով արտադրել:

 

  • Կիսվել: