ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վաղն Էջմիածնում փողոցներ կփակվեն

Վաղն Էջմիածնում փողոցներ կփակվեն

Նոյեմբերի 4-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը: Էջմիածնի քաղաքապետարանից  հայտնում են, որ մրցաշարի անցկացման նպատակով վաղը հատվածաբար կփակվեն`

Ժամը 11։00-17:00 - Կենտրոնական հրապարակը և հրապարակ մտնող բոլոր փողոցները։

Ժամը 12։00-15։30 - Մաշտոցի փողոցն ամբողջությամբ` «Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջ» հուշակոթողից Կոմիտասի անվան հրապարակ տանող ճանապարհահատվածը։

15։30-ից Մաշտոց փողոցը` մինչև Վազգեն Առաջին խաչմերուկ կդառնա երթևեկելի։

Մրցաշարը կմեկնարկի ժամը 13:00-ին: Մրցաշարի պարգևատրման արարողությունը տեղի կունենա Էջմիածնի Կոմիտասի անվան կենտրոնական հրապարակում:

  • Կիսվել: