ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հռոմում տեղի կունենա Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարքի ընտրություն

Հռոմում տեղի կունենա Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարքի ընտրություն

Սեպտեմբերին Հռոմում տեղի կունենա Եպիսկոպոսաց ժողով, որի շրջանակներում նախատեսվում է Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարքի ընտրություն: Այս մասին հայտնում է VaticanNews-ը ։

Ավելի վաղ ՝ հունիսի 22-ին, պատրիարքի ընտրության փորձը ձախողվել էր, քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել ձայների երկու երրորդը, իսկ դա Արեւելյան եկեղեցիների ընտրական Սինոդալ կանոնադրության պահանջներից մեկն է:

Նշվում է, որ նոր պատրիարքը կփոխարինի Գրիգոր Պետրոսին, որը մահացել է 2021 թվականի մայիսին: Այդ նպատակով Հռոմ են հրավիրվել աշխարհի տարբեր քաղաքների թեմերում ծառայող հայ կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսները։

Եպիսկոպոսները կհավաքվեն Հռոմի Լիոնի հոգևոր ճեմարանում։ Ընտրությունները կսկսվեն սեպտեմբերի 22-ին կարդինալ Լեոնարդո Սանթրիի ղեկավարությամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: