շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուզում եմ բացառենք Հայաստանը խոպան համարող անձանց լինելը նախարարի պաշտոնում․ Մարուքյան

Ուզում եմ բացառենք Հայաստանը խոպան համարող անձանց լինելը նախարարի պաշտոնում․ Մարուքյան

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը 30 տարեկան պետություն է։ Այդ 30 տարիներից շուրջ 20 տարին ՀՀ արտգործնախարար են եղել երկու անձ, ովքեր արդեն երկար ժամանակ է, ինչ մշտապես չեն բնակվում Հայաստանում։ Այս մասին գրառում է կատարել Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ինչո՞ւ եմ այս հարցին անդրադառնում, որովհետև ուզում եմ բացառենք Հայաստանին որպես խոպան կամ ապագայում բնակվելու վայր չհամարող անձանց լինելը այնպիսի վճռորոշ պաշտոններում, ինչպիսին որևէ բնագավառի նախարարն է:

Առավել ևս խոսքը վերաբերում է երբեմնի արտաքին գործերի նախարարներին, որոնց բանակցած փաստաթղթերը իրողություն են դառնում այսօր, որում ապրում ենք մենք բոլորս, իսկ իրենք՝ ոչ»,-գրել է նա:

  • Կիսվել: