կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Ուժգին քամու հարվածից վնասվածքով ծնված փոքրիկը դուրս է գրվել ԲԿ-ից

Ուժգին քամու հարվածից վնասվածքով ծնված փոքրիկը դուրս է գրվել ԲԿ-ից

Թիթեղի հարվածից արգանդի պատռվածք ստացած ու վիրահատված կնոջ նորածինը լիարժեք ապաքինված դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Այս մասին հայտնում է ԲԿ-ի լրատվության բաժինը։

Հիշեցնենք, որ բացառիկ դեպքը տեղի էր ունեցել մայիսի 11-ին՝ ուժգին քամու ժամանակ։ Տանիքից պոկվել էր թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը՝ վնասելով որովայնը:

Հարազատները կնոջն անմիջապես տեղափոխել էին «Էրեբունի» ծննդատուն: Կատարվել էր կեսարյան հատում: Ծնվել էր 9 ամսական աղջիկ երեխա՝ 2 կգ 450 գրամ քաշով, 48 սմ հասակով, ճակատի ձախ շրջանում 5 սմ երկարությամբ խոր վնասվածքով:

  • Կիսվել: