հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ուժեղացված պարեկային ծառայություն. հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 70-ից ավելի խախտում

Ուժեղացված պարեկային ծառայություն. հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 70-ից ավելի խախտում

Դեկտեմբերի 1-ի երեկոյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։

Նախքան մեկնարկը պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանն ու գնդի հրամանատար Խաչատուր Սամվելյանը հրահանգավորեցին անձնակազմին՝ ընդգծելով ուժեղացված ծառայության նպատակներն ու պարեկների առաջնային խնդիրների պատշաճ կատարումը։

Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են մի տղամարդու, որը մեքենա էր վարում՝ զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։ Հայտնաբերվել է նաև առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող՝ 2, ուժը կորցրած վարորդական իրավունքի վկայականով մեքենա վարող՝ 1, հաշվառման համարանիշները ոչ սահմանված հատվածում փակցված տրանսպորտային միջոց վարող՝ 1, առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենա վարող 5 անձ։

11 տրանսպորտային միջոց տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։

Ընդհանուր հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 70-ից ավելի խախտում, որոնց փաստերով կազմվեցին արձանագրություններ։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

 

  • Կիսվել: