երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ուժեղ քամուց վնասվել են Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի տներից մեկի տանիքի թիթեղները․ տուժածներ չկան

Ուժեղ քամուց վնասվել են Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի տներից մեկի տանիքի թիթեղները․ տուժածներ չկան

Մայիսի 13-ին, ժամը 19:06-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի տներից մեկի տանիքի թիթեղները․ տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ղանդիլյան փողոցի տներից մեկի տանիքը (մոտ 30 քմ) ուժեղ քամուց պոկվել և ընկել է գետնին՝ վնասելով 2 սյուն և գազի խողովակ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապամոնտաժել սյունը:

  • Կիսվել: