կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ուժեղ քամու հետևանքով Լեռնանցք գյուղում և Վանաձոր քաղաքում տանիքներ են վնասվել․ լուսանկարներ

Ուժեղ քամու հետևանքով Լեռնանցք գյուղում և Վանաձոր քաղաքում տանիքներ են վնասվել․ լուսանկարներ

Դեկտեմբերի 24-ին, ժամը 17:17-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Լեռնանցք գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի թիթեղյա ծածկը. տանիքի վնասված հատվածների ապամոնտաժմանան համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ դպրոցի տանիքից մոտ 320 քմ հատվածը վնասվել է։
Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման և ամրացման աշխատանքներ։
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 16։59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու պատճառով վնասվել է Վանաձոր քաղաքի Սպորտպալատի տանիքը և մոտակայքում հրդեհ է նկատվում:
 
 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ ուժեղ քամուց պոկվել են տանիքի (մոտ 2400 քմ) թիթեղյա ծածկը և փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ), ընկել հարակից տարածք և մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքին, ինչից վնասվել է ավտոտնակի տանիքը. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։
Փրկարարները մասնակի ապամոնտաժել են պոկված տանիքը և սահմանազատել են տարածքը։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: