հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ուժե՜ղ, ազնիվ, արդար, միայն ֆիզիկապես կալանավորված ախպերս. Վիլեն Գաբրիելյանը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին

Ուժե՜ղ, ազնիվ, արդար, միայն ֆիզիկապես կալանավորված ախպերս. Վիլեն Գաբրիելյանը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է պաշտպանության նախկին նախարար, այժմ կալանավորված Դավիթ Տոնոյանին: 

՛՛Ուժե՜ղ, տոկո՜ւն, հանդո՜ւգն, սկզբունքային, ազնիվ, արդար, միայն ֆիզիկապես կալանավորված ախպերս:

Ծնունդդ Շնորհավո՜ր, միշտ՝ «եթե ​​քեզ մոտ ամեն անարդարության վրա ցնցումային վրդովմունք է առաջանում, ապա դու իմ ընկերն ես», սկզբունքով: Որովհետև արդարությունը մի շատ վատ հատկություն ունի՝ վերջում միշտ վերականգնվում է՛՛,-գրել է Գաբրիելյանը:

 

 

 

  • Կիսվել: