հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ուզբեկստանի Գլխավոր դատախազությունը մանրամասներ է հայտնել հայ դիզայների սպանության գործից

Ուզբեկստանի Գլխավոր դատախազությունը մանրամասներ է հայտնել հայ դիզայների սպանության գործից

Ուզբեկստանի Գլխավոր դատախազությունը մանրամասներ է հայտնել հայազգի հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանի սպանության վերաբերյալ, տեղեկացնում է Ռուսարմինֆո-ն:

Նշվում է, որ հունվարի 17-ին ձերբակալված կասկածյալ Ա. Ա.-ն (1996 թվականի ծնված) ամբողջության ընդունել է իր մեղքը և խոստովանել է, որ սպանությունը կատարել է կողոպուտի նպատակով:

Կասկածյալը և դիզայները ծանոթներ են եղել: Հունվարի 14-ին նա հյուր է եկել Գրիգորյանի մոտ, սպանել է նրան, որից հետո թալանել է բնակարանը:

Դատածազությունից հայտնել են. «Ա. Ա.-ն կանխամտածված սպանել է դիզայներին և նրա տնից տարել 625 դոլար, երկու iPhone, էլեկտրոնային ծխախոտ, AirPods ականջակալներ, Captiva մակնիշի մեքենայի բանալիները, որը պատկանում էր զոհին»:

Հաղորդվում է նաև, որ հանցագործությունից հետո կասկածյալը հրդեհել է Նարիման Գրիգորյանի բնակարանը՝ հետքերը քողարկելու համար:  

Հիշեցնենք, որ Տաշքենդում դիզայների սպանության մասին հայտնի էր դարձել հունվարի 14-ին:

  • Կիսվել: